Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ

01.08.2019

Հուլիսի 31-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Համահայկական 7-րդ ամառային խաղերին Սյունիքի մարզի մասնակցության ապահովման կազմակերպական աշխատանքներին նվիրված վերջին խորհրդակցությունը՝ մարզային եւ համայնքային պատասխանատուների մասնակցությամբ։  

Աշխատանքները համակարգելու համար առավել վաղ  ստեղծվել էր մարզի կազմկոմիտե, որը պարբերաբար հանդիպումներ է ունեցել։

Համահայկական 7-րդ ամառային խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը, բացման արարողությունը կկայանա  Ստեփանակերտում, 17 մարզաձեւից 6-ի մրցումներն անցկացվելու են Արցախում։

Սյունիքի մարզից  խաղերին կմասնակցեն պատվիրակության 100-ից ավելի անդամներ Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի համայնքներից։

Վերոնշյալ համայնքներից 70 մարզիկներ կմասնակցեն աթլետիկա, շախմատ, հրաձգություն, սեղանի թենիս, մինի ֆուտբոլ, բազկամարտ,  վոլեյբոլ, բասկետբոլ մարզաձեւերի մրցումներին։  

Համահայկական յոթերորդ ամառային խաղերի կազմկոմիտեի անդամ է նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-13 11:09:09