Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ՝ ԴԱՎԻԹԲԵԿՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

01.08.2019

Հուլիսի 31-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանն ու մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանն այցելել են Կապանի Դավիթբեկ գյուղում կազմակերպված ամառային ռազմամարզական ճամբար։

Այն տեղակայված էր Դավիթբեկի միջնակարգ դպրոցում, եւ հուլիսի 20-31-ը նախաձեռնել ու կազմակերպել էր «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀՀԿ ներկայացուցիչ-հրահանգիչ եւ «Գոյատեւման գիտակրթական կազմակերպություն ՀԵՆՔ» ՀԿ նախագահ Իվան Պողոսյանը։

Մասնակից երեխաներն ու պատանիները ցուցադրեցին, թե ինչ էին սովորել անցած օրերի ընթացքում։

Ճամբարի մասնակիցները ԻվՊողոսյանի ղեկավարությամբ մասնակցել են  ռազմամարզական պարապմունքների, մարտավարական վարժանքների,  մեկնել ճանաչողական ու մարտական արշավների, այցելել Կապանի երկրագիտական թանգարան  եւ այլն։

Այստեղ նաեւ Կապանի զինղեկների համար բաց դաս է կազմակերպվել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-13 11:09:09