Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԻԵՆԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

08.08.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է «Գորիսի  ֆրանսախոսների մշակութային կենտրոն», որտեղ հանդիպում է ունեցել Գորիսի քույր քաղաք Վիենի փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցի հետ։

Վերջինս մարզպետին պատմել է Վիենի մասին, ինչպես նաեւ ներկայացրել 1992-ից սկիզբ առած Գորիս-Վիեն բարեկամության շրջանակներում անցած տարիներին իրականացված ծրագրերը, կատարված համատեղ աշխատանքը, համագործակցության արդյունքներն ու ընթացիկ եւ ծրագրված անելիքները։

Համագործակցությունը հիմնականում կրթական, առողջապահական եւ զբոսաշրջային ոլորտներում է։ Գորիսում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերենի դասավանդմանն, ու այս տարի 4 ուսուցիչ կմեկնի Վիեն՝  վերապատրաստման, ծրագիրը կշարունակվի հաջորդ տարիներին։

Այլ որոտներում եւս պարբերաբար փոխադարձ այցեր եւ փորձի փոխանակում է կատարվում։

Հունան Պողոսյանը նշեց, որ «Գորիսի  ֆրանսախոսների մշակութային կենտրոնը» մարզպետարանի ուշադրության կենտրոնում կլինի, իսկ մարզային իշխանությունները հակված են աջակցելու քույր քաղաքների նախաձեռնած ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանն ու հետագա համագործակցության խորացմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-13 11:09:09