Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԲԱՑՎԻ

14.08.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը օգոստոսի 13-ին Գորիսում հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում Գորիսում Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնաճյուղ բացելու հարցը։

Քննարկմանը մասնակցում էին նաեւ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչն ու Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

ՀԱՀ-ի մասնաճյուղ բացելու համար Գորիսի համայնքապետարանը մշակույթի կենտրոնի շենքում տարածք տրամադրելու, իսկ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադի» տնօրենությունը վերանորոգումը ֆինանսավորելու պատրաստակամություն են հայտնել։

Մարզպետի առաջարկով ընտրվել են երեք ոլորտներ՝ տուրիզմ, գյուղատնտեսություն եւ  արդյունաբերություն, որոնց ուղղությամբ մասնաճյուղում վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53