Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԵՏ
18.08.2019

Օգոստոսի 16-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրն էր կապանցի բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը։
Նա մարզպետին նվեր էր բերել իր գրքերից։ Հանդիպման ընթացքում, գրականության, Գ․Դավթյանի ստեղծագործությունների, Սյունիքի մշակութային կյանքի ու դրա հանդեպ մարզպետի վերաբերմունքի ու այլ հարցերի մասին զրույցից զատ, քննարկվեց նաեւ Գ․Դավթյանի հեղինակած (երաժշտությունը՝ Վահան Մանուկյանի) «Սյունիքի օրհներգը» պաշտոնապես որպես մարզի օրհներգ ընդունելու հարցը, որին Հունան Պողոսյանը խոստացավ անպայման անդրադառնալ։
Գագիկ Դավթյանը Հայաստանի գրողների միության նախագահության անդամ է, Բուլղարիայի եւ Վրաստանի գրողների միությունների պատվավոր անդամ, հեղինակ է ավելի քան 30 գրքերի, թարգմանել է աշխարհի 100-ից ավելի բանաստեղծների գործեր: Նրա ստեղծագործությունները կարդում են աշխարհի շուրջ 15 լեզուներով: Արժանացել է միջազգային եւ հայրենական բազմաթիվ մրցանակների, պարգեւների, այդ թվում՝ պոեզիայի եւ արվեստի Եվրոպական «Հոմերոս» մեդալի միակ ասպետն է Հայաստանում: Գ.Դավթյանը նաեւ հայ գրականությունը ներկայացրել է միջազգային մի շարք փառատոներում: