Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՕՐԸ

18.08.2019

Օգոստոսի 17-ին Սյունիքի մարզկենտրոնում նշվեց «Կապանի օր» տոնակատարությունը, որն այս տարի ուներ «Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան» կարգախոսը։

Առավոտից մինչ ուշ երեկո կազմակերպված բազմապիսի միջոցառումներին մասնակցեց նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ հանդիսությանը շնորհավորանքի խոսքեր ուղղելով կապանցիներին ու քաղաքի հյուրերին։

Քաղաքի տոնին տեղի ունեցան օրհնության կարգ՝ սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հանդիսավոր նիստ, պարգեւատրումներ, տարբեր համերգային ծրագրեր՝ դահլիճային ու բացօթյա, մանուկների համար՝ լարախաղացի ելույթ, տեղական արտադրանքի ու ձեռքի աշխատանքների ցուցահանդես եւ այլն։

Մարզպետն ու համայնքի ղեկավարն այցելեցին նաեւ օրվա նորապսակներին։

Տոնական Կապանի երկինքը օրվա ավարտին զարդարեց գեղեցիկ հրավառությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37