Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆՏՐՎԵՑԻՆ ՄԱՐԶԻՑ «ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

19.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել «Գերազանցիկ» նախագիծը, որին մասնակցելու համար Սյունիքի մարզը պետք է 6-9-րդ դասարանների՝ գերազանց առաջադիմությամբ, հեռուստաէկրանի առջեւ չկաշկանդվող, ընդհանուր տրամաբանության զարգացվածությամբ աչքի ընկնող 2 աշակերտ ներկայացներ։

Լավագույններին ընտրելու նպատակով երեկ մարզկենտրոնում անցկացվեց մրցույթ, որին Կապանի, Գորիսի, Մեղրու եւ Քաջարանի տարածաշրջանների դպրոցներից 16 գերազանցիկ աշակերտ էր ներկայացել։ Ներկա էին նաեւ ծնողներ եւ մանկավարժներ։

Մրցույթն անց էր կացնում Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներից կազմված հանձնաժողովը՝ Կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Աշակերտները նախ գրավոր  պատասխանեցին 50 կետից կազմված հարցաշարինայն կազմել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը եւ ընդգրկում էր ոչ միայն ծրագրային հարցեր, այլեւ ընդհանուր զարգացվածության։

Այնուհետեւ առավելագույն թվով ճիշտ պատասխաններ ունեցող 4  աշակերտ մասնակցեց բանավոր հարցազրույցի փուլին, քանի որ կարեւոր էր ընտրել նաեւ արագ կողմնորոշվող, տրամաբանող եւ լսարանի առջեւ չկաշկանդվող մասնակիցներին։

Ի վերջո, քվեարկությամբ ընտրվեցին 2 մասնակիցները՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Աստղիկ Նարինյանը եւ Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Արկադի Դավթյանը։ Նրանք մեկ մարզիչ-ուսուցչի հետ կներկայացնեն Սյունիքը «Գերազանցիկ» նախագծում։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47