Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

21.08.2019

Օգոստոսի 20-ին Կապանում անցկացվեց «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի մարզային փուլը։

Մինչ այս կայացել էին համայնքային փուլերը, եւ Կապանից, Գորիսից, Սիսիանից ու Մեղրուց մոտ 20 հոգի՝ 63 տարեկանից բարձր տարիքի թոշակառուներ, մրցեցին շախմատ, շաշկի, նարդի (կարճ), դարթս (տեգախաղ) եւ բասկետբոլի գնդակի նետում մարզաձեւերում։  

Արդեն 3-րդ տարին կազմակերպվող մրցույթի նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը:
Հաղթողները կընդգրկվեն մարզային թիմում (10 հոգանոց) եւ կներկայացնեն Սյունիքը սեպտեմբերի վերջին Ծաղկաձորում կայանալիք մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37