Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՊԵՏԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

02.09.2019

Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Կապանի Ալ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի կոլեկտիվին է ներկայացրել թատրոնի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Աթայանին։

Նարեկ Բաբայանը նախ շնորհակալություն հայտնեց Արթուր Գաբրիելյանին վերջին ամիսներին թատրոնի տնօրենի պարտականությունները կատարելու համար։ Այնուհետեւ ընթերցեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի 2019թ օգոստոսի 28-ի կարգադրությունը, ըստ որի օգոստոսի 29-ից Տիգրան Աթայանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար՝ մինչեւ տվյալ թափուր տեղի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի անցկացումը, եւ կազմակերպությունում հանձնում-ընդունում անցկացնելու համար ձեւավորել է հանձնաժողով։

«Վստահ ենք, որ պարոն Աթայանի մասնագիտական հմտություններն ու գիտելիքները դրական փոփոխություններ կբերեն թատրոնին, - նշեց ՆԲաբայանը՝ հավելելով, - նրա առջեւ խնդիր ենք դրել ուզում ենք ունենալ այնպիսի թատրոն, որ Սյունիք այցելեն ոչ միայն մեր գեղատեսիլ վայրերի, այլեւ հենց թատրոնում ներկայացում դիտելու համար, ուզում ենք, որ այն դառնա Սյունիքի հիմնական այցեքարտերից մեկը»։

Շնորհավորանքներ եղան նաեւ կոլեկտիվի անդամներից, եւ հնչած հիմնական միտքն այն էր, որ թատրոնը մեկ միասնական ստեղծագործ մարմին է, որտեղ պետք է լինի համախմբված ու ջերմ մթնոլորտում աշխատանք, հակառակ դեպքում ոչ թե անձինք, այլ թատրոնն է տուժելու․․․

Հանդիպումն իր հակիրճ խոսքով եզրափակեց Տիգրան Աթայանը՝ նշելով, որ այստեղ լինելու է թարմություն, առողջ ու սահուն սերնդափոխություն, եւ բոլորը պետք է պատրաստ լինեն աշխատել ընտանիքի պես ու մեկ թիմի մեջ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-13 11:09:09