Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.09.2019

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛աշխատակիցներ, համակարգի վետերաններ

Սիրով շնորհավորում եմ սեպտեմբերի 4-ին նշվող ձեր մասնագիտական տոնի առիթով։

Առանձնապես շնորհավորում եմ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության բոլոր աշխատակիցներին, որոնց անձնուրաց, խիզախ ու բարձր արհեստավարժությամբ աչքի ընկնող աշխատանքին ականատես ենք լինում ամեն օր։

Շնորհակալ ենք ձեզ, քանզի դուք եք, որ առաջինը ձեռք եք մեկնում բարդ ու դժվարին իրավիճակներում հայտնված բոլորին՝ թե՛ մարդուն, թե՛ բնությանը․․․

Բոլորիդ մաղթում եմ անվտանգ ծառայություն, մասնագիտական վերելքներ, ամուր առողջություն, դիմացկունություն, մշտական բարձր պատրաստականություն։

Շարունակե՛ք ձեր մարդասիրական աշխատանքով, անփոխարինելի ու կարեւոր առաքելությամբ արժանանալ մեր քաղաքացիների վստահությանը, գնահատանքին ու երախտագիտությանը։



 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53