Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԷՐ
08.09.2019
Այսօր Սյունիքի մարզպետարանում հրատապ նիստ գումարեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության Սյունիքի մարզային հանձնաժողովը», որը վարում էր մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։
Քննարկվեցին երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Կապան համայնքի բնակավայրերում տեղացած ուժեղ կարկուտի եւ հեղեղների հետեւանքները․ հատկապես Նորաշենիկի ձորի գյուղերը մեծ վնասներ են կրել՝ ավերվել են ճանապարհներ, ցանքատարածություններ, ոչնչացել է բերքը, քանդվել են ենթակառուցվածքներ եւ այլն։
Այս պահին Կապանի համայնքապետարանի աշխատանքային խումբը տեղերում կատարում է ուսումնասիրություններ, հաշվառում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հասցված վնասի չափը։
Խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության պատասխանատուներին հանձնարարվեց վեր հանել հրատապ լուծում պահանջող խնդիրները, առաջիկա հանդիպմանը ներկայացնել վնասի չափի նախնական գնահատականը, տրվեցին այլ հանձնարարականներ։