Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

13.09.2019

Սեպտեմբերի 12-13-ը Սյունիքի մարզում են գտնվում ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները։

Այցի նպատակն է շրջել ու ծանոթանալ մարզի 9 դպրոցներում եւ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում «Ներառական կրթության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում ընթացող վերանորոգման աշխատանքների ներկա վիճակին։

Սյունիքի մարզպետարանում 2 կառույցի աշխատակիցները նաեւ հանդիպում են ունեցել մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ։

Հիշեցնենք, որ USAID-ի կողմից ֆինանսավորվող եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մարզի 9 դպրոց՝ Շաքիի միջնակարգ, Սիսիանի թիվ 4 հիմնական, Շինուհայրի միջնակարգ, Գորիսի թիվ 2 հիմնական, Գորիսի թիվ 3 հիմնական, Կապանի թիվ 5 հիմնական, Կապանի թիվ 6 հիմնական, Կապանի թիվ 10 միջնակարգ , Կապանի թիվ 13 հիմնական դպրոցներում եւ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, շենքային պայմանները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հարմարեցնելու նպատակով, կառուցվում են թեքահարթակներ, նորոգվում են սանհանգույցները, հանգստի սենյակները, վերջիններս նաեւ կկահավորվեն։

Նշենք, որ մարզի վերոնշյալ 9 դպրոցներ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող 108 աշակերտ է հաճախում։



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-22 16:20:53