Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐՈՎ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՄԵՂՐՈՒ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ

17.09.2019

Այսօր Մեղրիում կայացավ Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (ՍբՍարգիս) եկեղեցու (17-րդ դար) վերաբացման արարողությունը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե (Խաչատուրյան) Թուխիկյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ.Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, Սյունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալիկ Հովհաննիսյանը։
Երեք տարի տեւած վերակառուցման ու պահպանության ծրագիրն իրականացվել է «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցներով, եւ եկեղեցին ընտրվել էր իր՝ որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող՝ տարածաշրջանում նմանը չունեցող բացառիկ որմնանկարների համար։ Աշխատանքների համար ամերիկյան կողմը 510 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել։ Ծրագրի շնորհիվ հաջողվել է կործանումից փրկել ու վերականգնել եզակի որմնանկարները, եկեղեցին ապահովվել է ջրահեռացման, օդափոխության համակարգերով, փոխվել է տանիքն ու բարեկարգվել դեպի հոգեւոր տուն տանող ճանապարհը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:43:04