Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21.09.2019

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր նշում ենք մեր պետության, նրա յուրաքանչյուր քաղաքացու և ողջ հայության համար անչափ կարևոր տոնը՝ Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերման 28-ամյակը, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

Անկախության տոնը մեզ վերադարձրեց ազգային ինքնության ու պատվի զգացումը, մեր երկրի ճակատագիրը վերահսկելու իրավունքը:

Այսօր երջանիկ ենք ապրել ազատ ու անկախ Հայաստանում, որի մասին երազել են մեր նախնիները դարերով, որին հասել ենք ոչ հեշտությամբ։ Բոլոր ազգերին չէ, որ տրված է նման տոն ունենալու բերկրանքը, այն նվաճում ու փայփայում են մեծ պատասխանատվությամբ։

Ուստի, մեր պարտքն է հաստատուն պահել պատմական այս հաղթանակը, համեմելով այն ազգային արժեքներով, հարուստ մշակութային ժառանգությամբ՝ կայացնել ազատ հանրությամբ ժողովրդավար երկիր և ի ցույց դնել մեր միասնությունն ու հայրենիքի հանդեպ սերը, հարգանքը՝ ապրածով ու կատարած աշխատանքով։

Սեպտեմբերի 21-ը նաև օրն է շնորհակալ լինելու բոլոր նրանց, ում շնորհիվ ունեցանք այսքան թանկ անկախությունը, հավերժ փառք՝ դրա համար հերոսացած անհատներին։

Հիմա այլ բնագավառներում հերոսանալու ու հաղթանակներ տոնելու ժամանակներն են, ու պետք է անել ամեն հնարավորը՝ մեր զավակներին առավել հզոր, պաշտպանված ու զարգացած Հայաստան ժառանգելու համար։

Տոնի կապակցությամբ ամենքիդ մաղթում եմ կայունություն, խաղաղություն ու զարգացում թե՛ պետական, թե՛ քաղաքացու անձնական կյանքի բոլոր ոլորտներում, վստահություն մեր սիրելի հայրենիքի բարի ու վառ ապագայի հանդեպ։ Ամուր ոգի՝ Հայոց բանակին, որը մեր անկախության անսասանության գրավականն է, խաղաղ ծառայություն՝ մեր սահմաններին կանգնած զինվորներին, հզորացում՝ մեր տնտեսությանը, զարգացում ու բացահայտումներ՝ մեր գիտական մտքին, համաշխարհային ճանաչման նոր հորիզոններ՝ մեր մշակույթին, բարեկեցություն՝ բոլորիդ օջախներին։

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 21։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 17:04:38