Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

24.09.2019

Սեպտեմբերի 23-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրավիրել էր «ՀՀ Սյունիքի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի» հրատապ նիստ՝ քննարկելու Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքները, ստեղծված կացությունից ելք գտնելու համար գործողությունների տարբերակները։

Հիշեցնենք, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21տտեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը. առկա է գազի արտահոսք։

Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ հրավիրված էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մասնագետներ՝ մարզպետարան, ԱԻՆ ՓԾ մարզային վարչություն, ոստիկանություն, բնապահպանական տեսչություն, «Գազպրոմ Արմենիա», տեխնիկական անգտանգության ծառայություն եւ այլն։

Քանի որ կցորդիչը նման վիճակում ու այդ վայրում թողնել չի կարելի, քննարկման նպատակն էր, մասնագիտական կարծիքներն ի մի  բերելով, որոշել, թե ինչ ճիշտ տարբերակ պետք է կիրառել կա՛մ այն, կա՛մ  վառելիքն անվտանգ տեղափոխելու, վթարի հետեւանքները բնակչության ու շրջակա միջավայրի համար չեզոքացնելու համար։

Ի վերջո, ընդհանուր մոտեցումով ընտրվեց օպտիմալ լուծումը, եւ որոշ  սարքավորումների եւ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները, իսկ մինչ այդ վայրում հերթապահություն ու հսկողություն  է սահմանված։ Որոշվեց նաեւ հրավիրել փորձագետ, որը գնահատական կտա արտահոսքի չափերին ու հնարավոր գործողությունների վտանգավորությանը։

Այսօր առավոտյան կրկին նույն հարցի շուրջ խորհրդակցություն է նախատեսված մարզպետարանում, որից հետո առավել կոնկրետ աշխատանք  կսկսվի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56