Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՈՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
25.09.2019
ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը մարզում Սեպտեմբերի 21-ի նախօրեին տրվել էր Սիսիանում տեղակայված N զորամասում՝ Սյունիքի մարզպետարանի «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված համերգ-հանդիպումով՝ զինվորների ու սպաների մասնակցությամբ:
Զորամասում ներկաներին փոխանցվեց Սյունիքի մարզպետի շնորհավորական ուղերձը, իսկ երաժշտական կատարումների, երգ ու պարի շնորհիվ, որոնք ներկայացրին մարզի համայնքներից ժամանած երաժշտական խմբերը, անհատ կատարողները, հանրակրթական դպրոցների աշակերտները՝ զորամասի միջոցառումը վերածվեց տոնախմբության:
«Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպեցին նաեւ այլ միջոցառումներ, իսկ դրանց ավարտն ազդարարվեց մեծ հրավառությամբ, որն այս անգամ կազմակերպվել էր Տեղ համայնքում: