Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՂԹԵՑԻՆ ՄԵՂՐԵՑԻ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ
25.09.2019

Այսօր Կապանում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի 6 համայնքները ներկայացնող՝ Կապանի N 3, Մեղրու N 1, Վերիշենի, Գորայքի, Քաջարանի N 2 եւ Վաղատինի միջնակարգ դպրոցները: Պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Մեղրու N 1 միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ՝ զինղեկ Սամվել Հայրապետյան), որն էլ կմասնակցի մրցումների հանրապետական փուլին։
Նշենք, որ «Դիպուկ հրաձիգ» մրցումների նպատակներից է հանրապետությունում հրաձգություն մարզաձեւի մասսայականացումը, առողջ ապրելակերպի, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ, բարոյաֆիզիկական եւ հոգեւոր հատկանիշներ ունեցող երիտասարդության դաստիարակումը:
Մրցումներն անց են կացվում ՀՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտների միջեւ`3 փուլով՝ համայնքային, մարզային եւ հանրապետական․ դպրոցի հավաքական թիմը կազմված է լինում 5 հոգուց (3 տղա եւ 2 աղջիկ)։