Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ

26.09.2019

Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված մարզի տարածքում սննդամթերքի, հատկապես մսամթերքի անվտանգությանը, անասնաբուժական ծառայությունների որակին, ոլորտի խնդիրներին ու առաջիկա փոփոխություններին։

Ներկա էին Սյունիք այցելած՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, տեսչական մարմնի այլ աշխատակիցներ ու մարզային պատասխանատուն, մարզպետարանի՝ ոլորտին առնչվող մասնագետները, մարզի գլխավոր անասնաբույժը, ինչպես նաեւ համայնքապետարանների ներկայացուցիչներ, սպանդանոցների ղեկավարներ։

Հանդիպման նպատակը Սյունիքում անասնաբուժասանիտարական վիճակի քննարկումն էր։ Պարոն Ավետիսյանը, անդրադառնալով վարակի դեպքերին, ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրեց անասնապահությամբ զբաղվողների շրջանում բացատրական աշխատանքների կարեւորությունը, այն պարտադիր միջոցառումների իրականացումն ու կանոնների պահպանումը, որոնք անհրաժեշտ են՝ կենդանիների հիվանդությունները կանխելու, դրանց դեմ պայքարելու, ինչպես նաեւ տարածումն ու հետեւանքները վերացնելու համար։

Հունան Պողոսյանը կարեւորեց գյուղական համայնքներում կենդանիների համար գերեզմանատեղիների կազմակերպման հարցը՝ նշելով, որ տեղանքի հատկացումից ու դրանց ներկայացվող պահանջների սահմանումից հետո, ինչպես ցույց է տալիս փորձը, համայնքները պատրաստ են ունեցած տեխնիկայով ու մարդկային ռեսուրսներով կազմակերպել աշխատանքը։

Քննարկվեց նաեւ համայնքային անասնաբույժներ ունենալու հարցը, քանի որ նրանց վճարման հետ կապված խնդիրներ կան, ու մարզի համայնքներից առայժմ միայն Կապանն ունի համայնքային մասնագետ։

Անդրադարձ կատարվեց հունվարից սպասվող այն նորմին, որ սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր, եւ նշվեց, որ այս պահին սպանդանոցներ կան Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում, իսկ Մեղրիում դրա բացակայությունը խնդիրներ կառաջացնի։

Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, թե սպանդանոցներն ինչ հիմունքներով գյուղացուց մթերում ու սպանդ կիրականացնեն՝ նշելով, որ այդ գործում համայնքապետարանները պիտի կապող օղակ դառնան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10