Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

27.09.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ինչպես նաեւ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Գոռ Բարսեղյանը։

Խորհրդակցությանը նախ անդրադարձ եղավ հանրապետությունում կազմակերպված  ռազմավարական զորավարժությանն ու մեր մարզում դրա կազմակերպվածությանն ու արդյունքներին։

Այնուհետեւ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին  մասնավորապես մարզպետարաններում սպասվող օպտիմալացմանը, մարզպետարանի աշխատակիցների կատարողական կարգապահությանը, Սյունիքի համայնքներում սեփական եկամուտների հավաքման պատկերին, պետբյուջեի միջոցով մարզի  առաջնահերթ  խնդիրների լուծմանն ուղղված, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, մարզի 2 վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչներին տրվելիք փոխհատուցման գործընթացին, երկար տարիներով համայնքներից վարձակալած, բայց չօգտագործվող հանրային տարածքներին ու կրկին ԱԳԼՃԿ-ների եւ այլ հասարակական վայրերի զուգարանների վիճակին։

«Սյունիք» ՋՕԸ-ի տնօրենի հետ առանձին քննարկվեցին մարզում ոռոգման աշխատանքների, ջրատար ցանցի ներկա վիճակը, վարձավճարների հավաքման ցուցանիշները, ինչպես նաեւ  բնագավառում եղած խնդիրներն ու առաջնահերթությունները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 11:33:22