Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը ծանոթացել է զորավարժությունների ընթացքին և այցելել Սիսիան

28.09.2019

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այսօր այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։
Այնուհետև վարչապետը Սուրեն Պապիկյանի, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սիսիան քաղաքում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետին են ներկայացվել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Համայնքապետը նշել է, որ ներկայումս շինարարության մեջ ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամ աշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով ջրագիծ է կառուցվում:
Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Ըստ www.primeminister.am-ի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 11:33:22