Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ ԵՎ ԱՅՑԵԼԵՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

06.10.2019

Անցնող շաբաթավերջին ընդլայնված նիստ գումարեց «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհուրդը, որին խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից, խորհրդի անդամներ Թոմաս ՀոֆմանիցԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ ) եւ Տիգրան Իվանյանից բացի ներկա էին նաեւ հրավիրված անձինք։

Նիստի օրակարգում էին հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարի թեկնածության հարցը, Կապանի օդանավակայանի շինարարական աշխատանքների ներկա փուլն ու դրա շուրջ հետագա անելիքները, ընթացիկ այլ հարցեր։

Հենց նիստի ժամանակ էլ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր առավոտյան Հունան Պողոսյանն ու Թոմաս Հոֆմանն այցելեցին Կապանի օդանավակայանի շինհրապարակ եւ աշխատանքներում ներգրավված մասնագետների ու պատասխանատուների ուղակցությամբ շրջելով տարածքում՝ ծանոթացան մինչ այժմ կատարված, ընթացիկ եւ սպասվող աշխատանքներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-23 14:28:23