Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷՊՈՍԱՍԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

07.10.2019

Հոկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սասնա տուն» ԿՀ կողմից իրականացվող՝ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման ու տարածման ծրագրի շրջանակներում կազմակերպվող էպոսասացության ամենամյա հանրապետական մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը:

Հանրապետության տարբեր մարզերից ժամանած պատվիրակությունների շարքում միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ  Սյունիքի մարզը ներկայացնող մասնակիցները՝ Կապանի  համայնքից  Աճանանի միջնակարգ դպրոցի աշակերտներ Կարինե Պողոսյանն  ու Եվա Հակոբյանը (հայոց լեզվի  եւ գրականության ուսուցչուհի՝ Աննա Մաթեւոսյան)  եւ Տեղ համայնքի բնակչուհի 65-ամյա Հասմիկ Բաղդասարյանը: Նրանք ազգային էպոսից տարբեր հատվածներ  ներկայացրեցին եւ արժանացան ժյուրիի խրախուսական մրցանակներին:

Փառատոնը նպաստում է ոչ միայն էպոսի կատարողական ավանդույթների պահպանմանը, այլեւ կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը, ինչպես նաեւ մարզային մշակութային կյանքի աշխուժացմանն ու հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53