Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

09.10.2019

Հոկտեմբերի 8-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի բժշկական կենտրոնների ու Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենները, ինչպես նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ու Առողջապահության բաժնի պատասխանատուները։
Հանդիպման նպատակը մարզի բուժհաստատությունների աշխատանքի ու դրա տարբեր բաղադրիչների քննարկումն էր։
Տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կառույցում առկա վիճակն ու խնդիրները, քննարկվեցին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին բուժանձնակազմին, շենքային պայմաններին, տեխնիկական հնարավորություններին ու սարքավորումներին, պետպատվերով ու վճարովի ծառայությունների ցուցանիշներին, ֆինանսական պարտավորություններին, ջեռուցման սեզոնին, իրավական ոլորտին եւ այլն։
Մարզպետ ՀՊողոսյանը տնօրեններին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ առողջապահական համակարգում պետք է բացառվեն կոռուպցիոն եւ այլ արատավոր երեւույթները, որոնք կարող են բնակչության դժգոհությունն առաջ բերել, ու անհրաժեշտ է խիստ լինել նման թերացումեր թույլ տվող աշխատակիցների հանդեպ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-13 14:21:56