Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

11.10.2019

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։

Դեսպանին ուղեկցում էին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար, դեսպանատան խորհրդական Սերգեյ Ռիբինսկին եւ ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկուստեք հարաբերությունները, մարզում դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ռուս համայնքի գործունեությունը, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարները։

Սերգեյ Կոպիրկինին հետաքրքրում էին հատկապես տնտեսական զարգացման հետ կապված հարցեր ու այդ համատեքստում, մասնավորապես, Սյունիքի հնարավորությունները՝ որպես Իրանին սահմանակից մարզ։

Պատասխանելով հարցերին՝ Հունան Պողոսյանը մանրամասնորեն ներկայացրեց Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված ներկա վիճակը, քանի որ այն ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է, ու նաեւ ռուս գործարարներն են դրանով հետաքրքրված։

Գործարար հարաբերությունների ու տնտեսական ծրագրերի իրագործման համար մարզն առավել մատչելի դարձնելու առումով ռուս դիվանագետին հետաքրքրում էին Սյունիքում ճանապարհաշինության ընթացքն ու նոր շրջանցիկ ուղիների կառուցման իրատեսական հնարավորությունները, ինչպես նաեւ այստեղ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարը։

Զրույց ծավալվեց նաեւ մարզում ռուսական ներդրումով տնտեսվարող կազմակերպություների մասին։

Հյուրերը հետաքրքրվեցին Սյունիքի դպրոցներում ռուսալեզու դասարանների առկայությամբ եւ առհասարակ, ռուսերենի դասավանդման դրվածքով։

Դեսպանն այսօր Գորիսում նաեւ մասնակցել է ռուսերենի խորացված ուսուցմամբ թիվ 6 հիմնական դպրոցում դասասենյակի բացմանը, որին դեսպանատունը էլեկտրոնային գրատախտակ է նվիրել։

Իսկ վաղը Սերգեյ Կոպիրկինը կմեկնի Մեղրի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 17:04:38