Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ-2019․ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

17.10.2019

Հոկտեմբերի 15-ից մեկնարկեց «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների շարքը, որը մեր մարզում արդեն 2-րդ անգամ է կազմակերպվում։

Նախաձեռնությունը Սյունիքի մարզպետարանինն է, որն այն իրականացնում է «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով, աջակցում են մարզի համայնքապետարանները:

Միջոցառումների ընթացքում Սյունիքի համայնքները փոխադարձ այցեր են կատարում՝ ներկայացնելով իրենց մշակույթը․ սա հնարավորություն է մարզի ներսում հարղորդակցվելու միմյանց մշակույթին, կիրառական ու կատարողական արվեստին, ինչպես նաեւ ծանոթություններ, շփումներ հաստատելու մարզի արվեստագետների, մշակութասեր հանրության, նաեւ համայնքապետարանների՝ տվյալ բնագավառով զբաղվող գործընկերների միջեւ։

Շրջագայության առաջին կանգառը Սիսիանն էր, որտեղ իր մշակույթը ներկայացրեց Կապան համայնքը։

Սիսիանի մշակույթի կենտրոնի նախասրահում ներկայացվեցին Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների աշխատանքները, կապանցի հեղինակների գրքերը։

Ցուցադրությունն ուղեկցվում էր Կապանի երաժշտական դպրոցների ուսուցիչների կատարումներով։ Այնուհետեւ մշակույթի կենտրոնի դահլիճում համերգային ծրագիր ներկայացրեց Կապանի մշակույթի կենտրոնը։

Միջոցառմանը ներկա էին Կապան եւ Սիսիան համայնքների ղեկավարները։

Տեղեկացնենք, որ «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագրի շրջանակում

• հոկտեմբերի 22-ին Սիսիանը հյուր կգնա Քաջարան,

• հոկտեմբերի 24-ին Մեղրին՝ Գորիս,

• հոկտեմբերի 30-ին Քաջարանը հանդես կգա Մեղրիում,

• ծրագիրը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին Կապանում․մարզկենտրոնում իր մշակույթը կներկայացնի Գորիսը։

Միմյանց կհյուրընկալվեն նաեւ Տաթեւ ու Տեղ համայնքները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37