Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ
21.10.2019

Հոկտեմբերի 18-ին մարզկենտրոն Կապանում կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր-2019»-ի մարզային փուլը, որին մասնակցում էին մրցույթի տարածաշրջանային փուլում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցների թիմերը․ դրանք ձեւավորվում են 9-12-րդ դասարաններից։
Ծրագրում ընդգրկված էին նռնակի նետում, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձեւերը:
Մարզային փուլում, որի կազմակերպիչը մարզպետարանն է, 1-ին տեղը նվաճեց Խնձորեսկի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցն էր, 3-րդ տեղը զբաղեցրեց Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
Հաղթող թիմերը պարգեւատրվեցին հավաստագրերով եւ շնորհակալագրերով:
Խնձորեսկի միջնակարգ դպրոցի թիմը իրավունք ստացավ Սյունիքը ներկայացնելու մրցումների եզրափակիչ փուլում, որը կկայանա հոկտեմբերի վերջին՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: