Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ

21.10.2019

Հոկտեմբերի 18-ին մարզկենտրոն Կապանում կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր-2019»-ի մարզային փուլը, որին  մասնակցում էին մրցույթի տարածաշրջանային փուլում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցների թիմերը․ դրանք ձեւավորվում են 9-12-րդ դասարաններից։

Ծրագրում ընդգրկված էին նռնակի նետում, 8 կիլոգրամանոց  ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձեւերը:

Մարզային փուլում, որի կազմակերպիչը մարզպետարանն է, 1-ին տեղը նվաճեց Խնձորեսկի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցն էր, 3-րդ տեղը զբաղեցրեց  Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

Հաղթող թիմերը պարգեւատրվեցին հավաստագրերով եւ  շնորհակալագրերով:

Խնձորեսկի միջնակարգ դպրոցի թիմը իրավունք ստացավ Սյունիքը ներկայացնելու մրցումների եզրափակիչ  փուլում, որը կկայանա հոկտեմբերի վերջին՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 17:04:38