Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԵՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

24.10.2019

Հոկտեմբերի 21-24-ը Երեւանի «Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում տեղի ունեցավ պատանիների ազատ ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 360 մարզիկներ տարբեր երկրներից։

Մրցաշարին մասնակցեց նաեւ «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը՝ իր 9 մարզիկներով ու փայլուն արդյունքներ գրանցեց։

50 կգ քաշային կարգում Հայկ Բարխուդարյանը, հաղթելով վրացի ուժեղագույն մարզիկներից մեկին, նվաճեց 1-ին պատվավոր հորիզոնականը՝ դառնալով ոսկե մեդալակիր։

63 կգ քաշային կարգում Սեյրան Սիրավյանը, 1/4-ի ընթացքում ջարդելով մատը, այնուամենայնիվ հասավ եզրափակիչ եւ պայքարելով ու 7։6 հաշվով ընդամենը մեկ միավորով զիջելով մրցակցին՝ զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը։

Վնասվածքով պայքարող սյունեցի մարզիկի կամքն ու ուժը աննկատ չմնացին, եւ նա ճանաչվեց այս մրցաշարի «Լավագույն մարզիկ»՝ իր նվաճած արծաթից բացի այդ անվանակարգում եւս արժանանալով գավաթի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 11:33:22