Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

05.11.2019

Նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆակուլտետների դեկաններ Արմենակ Տեր-Գրիգորյանը (Ագրոնոմիական ֆակուլտետ), Արման Սիմոնյանը (Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ), Արեւիկ Աբովյանը (Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետ), Կարեն Մինասյանը (Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ), ինչպես նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը։

Նրանք Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանի եւ մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պատասխանատուների հետ քննարկեցին մարզում գյուղատնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, անհրաժեշտ ու պահանջված մասնագիտությունների պատկերը։
Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում դասընթացներ կազմակերպել այս բնագավառի Սյունիքի մասնագետների համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21