Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.11.2019

Սիրելի՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը դառնում է 23 տարեկան:
Դժվարություններով ու միաժամանակ հաջողություններով լեցուն ճանապարհ է անցել այն՝ սկսած համակարգի ներդրումից մինչև զարգացում և կայացում։
Հենց Սյունիքի մարզի օրինակով կարող ենք նշել, որ անցած վերջին տարիների ընթացքում, համայնքների խոշորացմանը զուգահեռ, համակարգում շեշտադրում կատարվեց նաև մասնակցային գործընթացների ապահովմանը, որը համայնքների բնակիչներին հնարավորություն ընձեռեց մասնակցելու տեղական կարևոր հարցերի լուծմանը։
Անցած տարիների փորձի հիման վրա կարող ենք արձանագրել, որ ձեռքբերումներին զուգահեռ, ՏԻՄ բնագավառում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք արդի պայմաններում պահանջում են նոր և հաճախ նաև ոչ ստանդարտ մոտեցումներ ու բարեփոխումներ, որոնց ուշադրություն է դարձնում մեր պետությունը՝ իրականացնելով համայնքների կարողությունների զարգացման ու ամրապնդման իրատեսական ու նոր քաղաքականություն, ընդլայնելով համայնքներին ուղղված պետական կառավարման ինստիտուտներին աջակցող առաքելությունը։ Ասածիս վառ օրինակն է այն, որ տեղական ինքնակառավարման համակարգին այսօր օգնության են գալիս նաև տարածքային կառավարման ավելի կատարելագործված մեխանիզմները, որոնք շուտով գործի կդրվեն մեր իրականության մեջ՝ նոր «Տարածքային կառավարման մասին» օրենքի միջոցով։
Այս կարևոր տոնի առիթով ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին, ինչպես նաև ոլորտի հետ համագործակցող պետական կառավարման համակարգի աշխատակիցներին և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորիս՝ տեղական ինքնակառավարման շարունակական զարգացման ապահովման գործում։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33