Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԱՅՔՈՒՄ

12.11.2019

Նոյեմբերի 12-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Գորայքի համայնքապետարանում խորհրդակցություն էին հրավիրել համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների ու համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին այս տարի Գորայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, արդեն ավարտվող 2019-ին  համայնքային բյուջեի կատարման, մասնավորապես սեփական եկամուտների հավաքման պատկերը։

Խոսվեց նաեւ գալիք տարում նախատեսվող  սուբվենցիոն  ծրագրերին դիմելու գործընթացի մասին մարզի ղեկավարը հորդորեց լինել առավել հետեւողական ու աշխատել ճշգրիտ՝ դրանց բնականոն ընթացքն  ապահովելու, նախագծերում սխալներ թույլ չտալու եւ աշխատանքները ժամանակին ավարտելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21