Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

12.11.2019

Նոյեմբերի 11-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ընդունելություն էր կազմակերպել նախօրեին նշված ՏԻՄ օրվա առիթով մասնագիտական տոնի կապացությամբ համայնքային ծառայության ոլորտում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Սյունիքի համայնքապետարաններից ընտրված աշխատակիցներին։

Հունան Պողոսյանը եւս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին ու անդրադարձավ նաեւ նոյեմբերի 10-ին ամփոփված «Լավագույն համայնք - 2019» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում Սյունիքը փայլել է ու ամենաշատ մրցանակակիր համայնքներն ունեցող մարզը դարձել։
«Սա բոլորիդ, ձեր համայնքապետարանների անձնակազմերի գործունեության եւ մարզպետարանի հետ առողջ աշխատանքի արդյունքն է, նշաձողը բարձր ենք դրել, որն առավել պարտավորեցնող է, շնորհակալ եմ ձեզ, Սյունիքը մեծ ներուժ ունի ավելիին հասնելու, ուրեմն չբավարարվենք եղածով ու շարունակենք միայն առաջ գնալ», - նշեց մարզի ղեկավարը։
ՏԻՄ օրվա կապակցությամբ, մարզում տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացման եւ համայնքապահպան ծրագրերին ցուցաբերած աջակցության համար, մարզպետը շնորհակալագրեր հանձնեց նաեւ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանին եւ նույն վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Գրիշա Խաչատրյանին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21