Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
13.11.2019
Նոյեմբերի 13-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը խորհրդակցություն էին հրավիրել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, ավագանու անդամների, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների ու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խորհրդակցության շրջանակում հիմնականում քննարկվել են ներկայումս համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընթացքը, գալիք տարում սուբվենցիոն ծրագրերին դիմելու գործընթացի ժամկետային փոփոխությունները և 2019 թվականի բյուջեի կատարողականը՝ մասնավորապես սեփական եկամուտների հավաքման մակարդակի նկատելի աճը։
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև գյուղացիների համար օրհասկան դարձած՝ ձմեռային կարիքների համար ձեռքբերվող վառելափայտի խնդիրը։
Աղբյուրը՝ www.kapan.am