Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՏԻՄ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐԸ

13.11.2019

2017 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան խոշորացված համայնքի նորընտիր ՏԻՄ-ը ստանձնեց իր լիազորությունները։ Տեսանելի բարեփոխումներն ու կատարված աշխատանքներն ամփոփելու, ՏԻՄ համակարգի աշխատակիցներին մեծարելու և գնահատանքի արժանացնելու նպատակով նոյեմբերի 12-ին Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում առաջին անգամ կազմակերպվել էր ՏԻՄ օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Գորայքի համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը, բարձրաստիճան սպաներ, հոգևոր սպասավորներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, ֆեդերալ կառույցների ղեկավարներ: Հյուրերը հանդես եկան շնորհավորական ելույթներով, արժևորեցին ՏԻՄ աշխատակիցների կարևոր դերն ու առաքելությունը, շնորհակալություն հայտնեցին Սիսիանի համայնքում կատարվող բարեփոխումներ համար: Տեսանյութերի միջոցով ներկաները ծանոթացան նախորդ 3 տարիների ընթացքում Սիսիանում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերին, մշակութային միջոցառումներին, համայնքապետարանի ամենօրյա աշխատանքին:
ՏԻՄ համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող համայնքային ծառայողները արժանացան համայնքի ղեկավարի պատվոգրերին, իսկ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայացած ռազմավարական զորավարժության մասնակից համայնքային ծառայողները՝ դրամական խրախուսանքի: ՏԻՄ աշխատակիցներից ոմանք բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար Սիսիանի զորամասի հրամանատարության կողմից պատվոգրեր ստացան:
ՏԻՄ կազմավորման 23-ամյակին նվիրված միջոցառումը պարային ու երաժշտական ելույթներով զարդարեցին Սիսիանի հանրակրթական դպրոցների աշակերտները, զինվորական նվագախումբն ու «Որոտնա» ազգային երգ ու պարի համույթը:

Աղբյուրը՝ http://www.sisian.info

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37