Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՔԱՋԱՐԱՆ

14.11.2019

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը աշխատանքային այց կատարեցին Քաջարան համայնք:

Համայնքապետարանում կայացած հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ: Մանվել Փարամազյանը ներկայացրեց համայնքի ընթացիկ խնդիրներն ու ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն 10 ծրագրերը, 2019 թվականի բյուջեի կատարման եւ սեփական եկամուտների ֆինանսական ամփոփ տվյալները: Քննարկվեցին նաեւ հաջորդ տարվա համար պլանավորած սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի նախագծերը:

Հունան Պողոսյանը 2019 թվականի բյուջեի կատարման եւ սեփական եկամուտների ցուցանիշերը գնահատեց գերազանց, այնուհետեւ մարզի ղեկավարը համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքում, եղավ սուբվենցիոն ծրագրերի շինարարական գոտիներում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին եւ արդյունքներին:

Մարզպետին զեկուցեցին, որ նախատեսված ժամկետներում բոլոր ծրագրերն ավարտին կհասցվեն եւ Քաջարանը տարին կամփոփի կատարողական բարձր ցուցանիշերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37