Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ԴՊՐՈՑՆԵՐ
15.11.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է Կապանի թիվ 1 եւ թիվ 5 հիմնական դպրոցներ։
Մարզի ղեկավարը շրջել է կրթօջախներում, զրուցել աշակերտների, մանկավարժների ու այլ աշխատակիցներi հետ, ձմեռվա նախաշեմին հետաքրքրվել դպրոցների ջերմային ռեժիմով, երեխաների հիվանդացության ցուցանիշներով եւ այլն։
Նշված 2 դպրոցների շենքերն էլ հիմնանորոգման կարիք ունեն, ու այդ հարցին անդրադառնալուն զուգընթաց Հունան Պողոսյանը քննարկեց դպրոցների մյուս խնդիրները եւս, որոնք ըստ առաջնահերթության մարզպետարանը գույքագրել ու ներկայացրել է կառավարություն։