Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԱՋՒՆ ԱՆԳԱՄ «ԿՈՐԿՈՏԻ ՓԱՌԱՏՈՆ» ԱՆՑԿԱՑՎԵՑ

16.11.2019

Նոյեմբերի 16-ին Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում անասելի աշխուժություն էր տիրում: Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կապանյան ամենահամեղ ուտեստի`կորկոտի փառատոնը, որն առաջին անգամ էր անցկացվում և իր շուրջն էր հավաքել հարյուրավոր մարդկանց: Փառատոնի գլխավոր ինը հերոսները կորկոտ պատրաստողներն էին, ովքեր մինչ հյուրասիրությունը համայնքի ղեկավարի կողմից ստացան խորհրդանշական նվերներ`քավկիրի տեսքով: Նվերներ ստացան նաև Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության երկու աշխատիկցները`մշտապես համայնքում կազմակերպվող միջոցառումներին իրենց ներկայությունն ապահովելու համար:

Փառատոնի բոլոր մասնակիցները ջանք չէին խնայել իրենց տաղավարները գեղեցիկ, հրապուրիչ, ինքնատիպ ու տպավորիչ դարձնելու համար, եւ բացի կորկոտից ու տեղում թխվող լավաշից, հյուրասիրում էին նաև ավանդական թթուների տեսակներ, տնական գաթաներ, փախլավա և իհարկե, տեղում պատրաստվող տաք թեյ`մուրաբաներով և ջեմով: Եվ այս ամենը ուղեկցվում էր Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարների երգերի և պարային խմբերի հրաշալի կատարումներով;
Բոլոր ինը մասնակիցների պատրաստած կորկոտը համտեսելուց հետո, ժյուրին չիմանալով թե մասնակիցներից ով, որ կորկոտն է պատրաստել, ընտրեց ամենահամեղ և ամենաախորժելի պատրաստվածը:
Այսպիսով, «Կորկոտի փառատոն-2019-Լավագույն կորկոտ» մրցանակը շնորհվեց Սուրեն Հայրապետյանին, չնայած որ, մյուս կորկոտ պատրաստող մասնակիցները ևս չէին զիջում հաղթողին: «Լավագույն կենաց ասող» ճանաչվեց Անուշ Բալասանյանը:
Խոսելով կորկոտի փառատոնը ավանդական դարձնելու մասին՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան
ն իր խոսքում նշեց, որ փառատոնի կազմակերպման առաջնային նպատակներից է եղել կապանյան ավանդական կորկոտը ճանաչելի և կապանյան խոհանոցի այցեքարտ դարձնելը, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հատկապես, որ զբոսաշրջիկների մոտ տվյալ տարածաշրջանի մասին առաջին տպավորությունը թողնում է համեղ խոհանոցը:
Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, ավագանու անդամները և այլք:

Աղբյուրը՝ www.kapan.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21