Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՆՈՐ «ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԲԱՑՎԵՑ

18.11.2019

Այսօր Կապանի թիվ 6 եւ թիվ 13 հիմնական դպրոցներում պաշտոնապես բացվեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց տեղադրումն ու կահավորումը սկսվել էր մոտ 2 ամիս առաջ դրանց հիմնումը կյանքի է կոչվել «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (գործադիր տնօրեն` Կարեն Վարդանյան) եւ «Դավիթ Բեկ» (նախագահ` Գագիկ Մելքումյան) հայրենակցական միության միջեւ կնքված հուշագրի շրջանակներում։

Բացման արարողությունների ժամանակ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, կրթօջախների համար կարեւորելով այս նախաձեռնությունը, շնորհավորեց դպրոցների աշակերտներին ու մանկավարժներին եւ շնորհակալություն հայտնեց համագործակցած 2 կազմակերպություններին՝ ծրագրի իրականացման համար։
Ներկա էին նաեւ «Դավիթ Բեկ» հայրենակցական միության (գործում է Մոսկվայում) Սյունիքի ներկայացուցիչները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Սյունիքի մարզի համակարգողը։
Դպրոցների տնօրեններն ու աշակերտները եւս իրենց շնորհակալությունը փոխանցեցին նրանց։
Աշակերտներն այս լաբորատորիաներում կծանոթանան բարձր տեխնոլոգիաներին, կսովորեն ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, կաշխատեն եռաչափ տպիչով, շաղափային եւ լազերային հաստոցներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21