Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

19.11.2019

Սյունիքի մարզպետ Հունան  Պողոսյանը նոյեմբերի 19-ին մասնակցեց Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի կանանց կոսուլտացիայի հիմնանորոգված բաժանմունքի բացմանը։

Նորոգումն իրականացրել է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը (Կապանի լեռնահարստացման կոմբինատ) շինանյութերի համար 12 մլն դրամ գումար է ծախսվել, իսկ շինաշխատանքները կատարել է կոմբինատի շինվերանորոգման տեղամասը։ Բաժանմունքում փոխվել են նաեւ դռներն ու պատուհանները, նորացվել է լուսավորության համակարգը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, «Չաարատ Կապան» ՓԲԸ տնօրեն Դավիթ Թովմասյանը, «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ի սեփականատերերն ու տնօրենների խորհրդի անդամները, ինչպես նաեւ բժշկական կենտրոնի ղեկավարներն ու բուժաշխատողներ։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքի կյանքում կարեւոր դեր ունեցող ընկերությանը՝ այս ներդրման ու կատարած աշխատանքի համար, իսկ բուժանձնակազմին նոր ու հարմարավետ պայմաններում միայն որակյալ ու արհեստավարժ ծառայությունների մատուցում մաղթեց։

Ծրագրի շրջանակներում նորոգվել է նաեւ պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժնի միջանցքը, փոխվել են պատուհաններն ու դռները։

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի տնօրենը նշեց, որ այստեղ իրենց աշխատակիցներն են բուժսպասարկում ստանում, եւ ընկերությունը կարեւորում է նման կառույցներում սոցիալական ներդրումները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21