Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի 30-ԱՄՅԱԿԸ

20.11.2019

Նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց Կապանի մշակույթի կենտրոնում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեության 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, մարզային գրասենյակների աշխատակիցները, շահառու եւ գործընկեր կազմակերպությունների, բնակավայրերի ներկայացուցիչներ։

Կազմակերպությանը շնորհավորեցին եւ 30-ամյա գործունեության համար շնորհակալություն հայտնեցին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, Կապան եւ Սիսիան համայնքների ղեկավարները, «Վորլդ Վիժնի» շնորհիվ հաջողված պատմությունների հերոսները։


Այնուհետեւ տեսաֆիլմերի, ինչպես նաեւ կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանի, Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանի եւ մյուս աշխատակիցների ելույթների միջոցով ներկաներին ամփոփ կերպով ներկայացվեցին ՎՎՀ-ի 30-ամյա գործունեությունը, մասնավորապես Սյունիքում կատարված աշխատանքը, հաջողությունները, ծրագրերի ուղղվածությունը, նոր ռազմավարությունն ու առաջիկա անելիքները։


«Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988-ի երկրաշարժից հետո եւ մարդասիրականից անցում կատարելով՝ աստիճանաբար սկսել զարգացման ծրագրեր իրականացնել համայնքներում։ Հանրապետությունում այժմ ունի 15 գրասենյակ, որից 2-ը՝ Սյունիքում։


Մեր մարզում առաջին գրասենյակը բացվել է Կապանում՝ 2003թ
, մեկ տարի հետո՝ երկրորդը՝ Սիսիանում բացի այս 2 համայնքներից, գործունեություն են ծավալում նաեւ Գորիսի մի քանի գյուղերում։
Ընդհանուր առմամբ Սյունիքի 50-ից ավելի բնակավայրերում «Վորլդ Վիժն Հայաստան»-ը իրականացրել է երեխաների իրավունքների պաշտպանության, առողջության եւ կրթության, կարիքի մեջ ապրող ընտանիքների աղքատության հաղթահարման, ինչպես նաեւ երիտասարդների հզորացման բազմաթիվ ծրագրեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21