Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԵՂՐԻ

22.11.2019

Նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փոխմարզպետ Նարեկ Բաբայանի ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանի հետ այցելեց Մեղրի։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ Հունան Պողոսյանը խորհրդակցություն ունեցավ համայնքապետարանում՝ աշխատակազմի, ավագանու անդամների եւ համայնքային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությամբ։
Քննարկվեցին 2019թ
Մեղրիում կատարված աշխատանքները, 2020-ի անելիքները, ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերը, ներկաներին հուզող խնդիրներն ու այս տարվա համայքնային բյուջեի կատարման ցուցանիշները։
Այնուհետեւ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց ու ծանոթացավ Մեղրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ վիճակին
․ այստեղ, մասնավորապես, մաքսատանը կից կառուցվում է ավտոկայանատեղի, հիմնանորոգվում է Մեղրու մանկապարտեզը, որտեղ այս տարի շենքի ուժեղացման աշխատանքներ են կատարվում, կառուցվում է գյուղատնտեսական շուկա, եւ վերակառուցվում է Մեղրի քաղաքի զբոսայգին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21