Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.11.2019

Տեղեկացնում ենք, որ 2019թ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում Կապան քաղաքի Շինարարների 20 բազմաբնակարան վթարային շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ։

Բոլոր շահառուների (բնակիչների), նրանց ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է։

Նշենք, որ առաջարկվող ֆինանսական աջակցությունն ըստ նախագծի հետեւյալ չափն ունի
1 սենյականոց բնակարանի համար՝ 4 մլն 887 հազ դրամ,
2 սենյականոց բնակարանի համար՝ 5 մլն 973 հազ դրամ,
3 սենյականոց բնակարանի համար՝ 7 մլն 59 հազ դրամ։

Տեղեկացնենք, որ նախագիծը կառավարության կողմից որպես որոշում կընդունվի միայն բոլոր բնակիչների համաձայնության դեպքում, գործընթացը կիրականացվի շենքերի բնակիչների եւ Սյունիքի մարզպետի միջեւ ՀՀ օրենսդրության համաձայն կնքված համապատասխան աջակցության պայմանագրերի համաձայն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47