Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

28.11.2019

Նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ «Երիտասարդական քաղաքականությունները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով մարզային համաժողով, որը կազմակերպել էր «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի միջոցով իրականացվող «Հանրային վերահսկողությունը՝ որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում: Համաժողովի կազմակերպման աշխատանքներին աջակցել էր նաեւ Սյունիքի մարզպետարանը, նպատակն էր քննարկել մարզում երիտասարդական քաղաքականությանն ուղղված համագործակցության նոր հարթակների եւ ձեւաչափերի ստեղծման հեռանկարները։

Այն իրենց ողջույնի խոսքով բացեցին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանն ու ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։

Վերջինս ներկայացրեց իրականացված ծրագիրը, արդյունքներն ու համաժողովի նպատակները։
Գոռ Թադեւոսյանն իր խոսքում նշեց, որ մարզային իշխանությունները շատ են կարեւորում երիտասարդների մասնակցությունը մարզային եւ համայնքային կյանքին ու ցանկանում են, որ նրանք լինեն ոչ միայն խնդիրներ վեր հանողներ, այլեւ առաջարկեն դրանց լուծման տարբերակները, ներկայացնեն իրատեսական ծրագրեր, հանդես գան նախաձեռնություններով, ստանձնեն վերահսկողական կամավոր գործառույթներ։

Համաժողովին մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի եւ համայնքների ներկայացուցիչներ, երիտասարդական եւ այլ ՀԿ-ների, մարզում գործող երիտասարդական ակտիվ խմբերի ու նախաձեռնությունների անդամներ։ Վերջիններս ներկայացրեցին անցնող տարվա իրենց գործունեությունն ու գրանցած հաջողությունները։

Ներկայացվեցին նաեւ մարզի Գորիս, Սիսիան, Գորայք եւ Տեղ համայնքներում ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի միջոցով երիտասարդները վեր էին հանել այս 4 համայնքների համար հանրային ծառայությունների ոլորտում ամենակարեւոր խնդիրները։ Դրանց լուծման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեցին համաժողովին ներկա համապատասխան պաշտոնյաները։

Այնուհետեւ ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները մշակելու նպատակով ներկաները բաժանվեցին խմբերի ու թիմային աշխատանք կատարեցին։
Համաժողովի վերջում մասնակիցների միջեւ (պետական կառույցներ ու ՀԿ-ներ) համագործակցության հուշագիր կնքվեց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21