Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՐՔ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
07.12.2019
Այսօր՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը, մարզկենտրոնում առավոտյան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն, այնուհետեւ Սյունիքի մարզային եւ Կապանի համայնքային իշխանության ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ դրեցին աղետի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքար-խաչքարին:
1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին Հայաստանի գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք․ պաշտոնական տեղեկություններով զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը՝ հաշմանդամ դարձել, անօթեւան մնացել 530 հազար բնակիչ:
Սյունիքի մարզի մյուս համայնքներում եւս տեղի են ունեցել ոգեկոչման եւ խոնարհումի միջոցառումներ: