Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ Է․․․

12.12.2019

Այսօր մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրում Սյունիքի մարզային եւ Կապանի համայնքային իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի կապանցի զոհերի հիշատակին։

Կապան համայնքի ավագանու 2010թ. ապրիլի 14-ի որոշմամբ դեկտեմբերի 12-ը սահմանվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների եւ խաղաղ բնակիչների հիշատակի հավերժացման օր»:
Հիշեցնենք, որ 1992թ. դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական ինքնաթիռների ռմբակոծումից Կապանի Շահումյան փողոցում զոհվեցին ու վիրավորվեցին հացի հերթում կանգնած երկու տասնյակից ավելի կապանցիներ:
Ռմբահարության տեղում նրանց հիշատակին խաչքար կանգնեցվեց, իսկ այդ վայրում 2011թ
կառուցվեց «Խաղաղության պուրակը», եւ անմեղ զոհերի հուշ-խաչքարը տեղափոխվեց ու հանգրվանեց Բաղաբուրջի հուշահամալիրում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37