Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
17.12.2019

Դեկտեմբերի 16-ին կայացավ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Հ․Պողոսյանը, անդամները՝ Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Ա․Մանուչարյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Գ․Ազիզյանը։ Նիստը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ (հանձնաժողովի նախագահին փոխարինող) Նարեկ Բաբայանը, աշխատանքներն արձանագրում էր հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Ա․ Գրիգորյանը։
Նիստին հրավիրվել էին մարզպետի խորհրդական Գ․Թադեւոսյանը, մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Ս․Ավետիսյանը, վարչության ՀԳՄՏՍ գործունեեւթյան համակարգման բաժնի պետ Գ․Կարապետյանը։
Օրակարգում ընդգրկված հարցի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելու մասին եզրակացություններ տալու վերաբերյալ, զեկուցեց մարզային զինկոմ Ա․ Մանուչարյանը։ Եվ լսելով զեկույցը՝ հանձնաժողովը քվեարկության արդյունքներով որոշեց վերոնշյալ քաղաքացիների տարկետման մասին դրական եզրակացություն տալ։