Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ․․․

23.12.2019

Այսօր Սյունիքի մարզկենտրոնում Գարեգին Նժդեհի հուշահամալիրից հանդիսավոր արարողությամբ ՀՀ զինված ուժերում ծառայելու ճանապարհեցին 2019թ ձմեռային զորակոչի Կապանի եւ Քաջարանի առաջին հավաքի մասնակիցներին։

Նշենք, որ ձմեռային զորակոչը մեր մարզում մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից՝ Գորիսի զինակոչիկների առաջին հավաքով։
Տղաներին խաղաղ ու անվտանգ ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին, ինչպես նաեւ նրանց գալիք Ամանորը շնորհավորեցին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզի զինկոմ գնդապետ Արարատ Մանուչարյանը, համայնքային իշխանությունների, վետերանների խորհրդի ու ԵԿՄ ներկայացուցիչներ։
Կապանի եւ Քաջարանի համայնքապետարանների կողմից նորակոչիկներին առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթներ բաժանվեցին:
Մեծ Նժդեհի շիրմին ծաղկադրումից հետո զորակոչիկներն ուղեւորվեցին կենտրոնական հանրապետական հավաքակայան:
Ձմեռային զորակոչը մարզում շարունակվում է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53