Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

30.12.2019

Այսօր Սյունիքի մարզպետարանի կողմից շնորհավորանքներ ու նվերներ ստացան տարեցների սպասարկման «Արծվաբույն» կենտրոնի (գործում է Կապանում) շահառուները։

Նրանց էին այցելել Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները եւ իհարկե, Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ ուրախ երաժշտական կատարումների ուղեկցությամբ։

Գոռ Թադեւոսյանը մարզպետ Հունան Պողոսյանի եւ մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհավորեց տարեցներին Նոր տարվա կապակցությամբ ու գալիք տարում նրանց առողջություն եւ ամենակարեւորը՝ ընտանեկան ջերմություն մաղթեց․․․

Նա շնորհավորեց նաեւ  կենտրոնի աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի ու հոգատարության համար։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունից եւ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» աջակցությամբ տարեցները սննդի ամանորյա փաթեթներ ստացան, իսկ «Արծվաբույն» կենտրոնը՝ անհրաժեշտ պարագաներ։

Իրենց հերթին հյուրերը լսեցին  «Արծվաբույնի» բնակիչների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաեւ ամենատարեցի՝ 96-ամյա Մարո տատի օրհնանքը․․․

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-14 17:27:56