Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.12.2019

Սիրելի՛ սյունեցիներ

Սրտանց ու անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Ցանկանում եմ, որ կյանքի կոչվեն Ամանորի շեմին պահած ձեր երազանքները, որ բոլորիդ օջախներում թագավորեն սերը, ջերմությունը, բարեկեցությունը, առողջությունն ու խաղաղությունը։

Հին տարին ճանապարհելիս՝ հիշում ենք նրա ընթացքում գրանցած հաջողությունները, ամփոփում ձեռքբերումներն ու հաստատուն հույսով եւ հավատով, որ գալիք տարում հասնելու ենք ավելիին՝ ծրագրեր կազմում։ Իսկ դրա հիմքն արդեն իսկ տեսանելի դրական առաջընթացն է մեր հանրապետությունում եւ մասնավորապես՝ մեր մարզում 2019-ը Սյունիքի համար բեղմնավոր էր ու լի իրադարձություններով: Ու դա նաեւ ձեր համբերատարության, վստահության, աշխատանքի, համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ էր, որի համար շնորհակալություն եմ հայտնում։

Կարծում եմ՝ մեր բոլոր համայնքներում տեսանելի են ձեռքբերումները, եւ 2020 թվական թեւակոխում ենք զարգացման նոր ծրագրերով, դրանց իրականացման հստակ հնարավորություններով ու արդեն հիմք ունեցող փոփոխություններով, որոնք շարունակություն եւ արդյունքներ կունենան։

Մենք վստահությամբ ենք նայում վաղվան ու լավատեսության համար հիմքեր ունենք, իսկ նորի իրականացման ու առավել ծաղկուն միջավայրի՝ համայնքի, մարզի, երկրի կառուցման բանալին, անշուշտ, եղել է եւ կլինի մեր ջանադիր աշխատանքը`հանուն բարիքի, արդարության եւ հայրենիքի առաջընթացի։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով տարեմուտի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան տոնի օրհնության զորությունը ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում, եւ օգնի հաղթահարել դժվարությունները, արժանապատվությամբ լուծել բոլոր խնդիրները։

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-03 11:49:41