Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2020-Ի ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

08.01.2020

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունըմարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Մարզի ղեկավարը նախ շնորհավորեց ներկաներին եւ հաջող աշխատանքային տարի ու գործունեություն մաղթեց։

Հունան Պողոսյանն առաջին հերթին հետաքրքրվեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի պահպանման որակով եւ հրահանգեց խստորեն հետեւել, որ այն համապատասխանի անհրաժեշտ չափորոշիչներին։

Այնուհետեւ տարբեր ոլորտների պատասխանատուների հետ քննարկվեցին մարզի համար առանցքային մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին քաղաքաշինությանը, համայնքային բյուջեների կատարման ցուցանիշներին, գյուղատնտեսությանը, սոցիալական, առողջապահական, իրավական խնդիրներին, ՏԻՄ-երի աշխատանքին, հրատապ եւ սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին եւ այլն։

Անդրադարձ եղավ նաեւ 2020 թվականի ծրագրերին ու անելիքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-20 17:19:58